Terminology
This Terminology Guideline is developed by WFCE. Please always refer to WFCE once using our guideline.
Sex - Սեռն անձի կենսաբանական հատկանիշն է: Ավանդորեն մարդկությունը տարբերակում է արական և իգական սեռեր, մինչդեռ որոշ քաղաքակրթություններ կամ նոր տեսություններ միջսեռը դիտարկում են որպես երրորդ սեռ:
Genetic Sex - Գենետիկական սեռը բնորոշվում է մարդու քրոմոսոմային հավաքակազմով և լինում է XX (իգական), XY (արական), ինչպես նաև հնարավոր են միջանկյալ տարբերակներ՝ XXY (ինտերաղջիկ) և XYY (ինտերտղա):
Gonad Sex - Գոնադային սեռը բնորոշվում է սեռական գեղձերի առկայությամբ և որոշիչ է հանդիսանում սերմնարանի կամ ձվարանի առկայությանը, սակայն հնարավոր է նաև երկու գեղձերի միաժամանակյա առկայություն (հերմոֆրոդիտիզմ) կամ սեռական գեղձերի միջանկյալ տարբերակները (օրինակ՝ օվոտեստիոս):
Anatomic Sex - Անատոմիական սեռը բնորոշվում է մարդու արտաքին կամ ներքին սեռական օրգանների առկայությամբ:
Gynecological Sex - Մանկաբարձական սեռը պտղի սեռն է և բնորոշվում է մանկաբարձի կամ գինեկոլոգի կողմից` համաձայն հղի կնոջ կլինիկական զննումների:
Born Sex - Ծննդյան սեռը նորածնի սեռն է, բնորոշվում է ծնունդն ընդունող մանկաբարձի կամ գինեկոլոգի կողմից:
Hormonal Sex - Հորմոնային սեռը բնորոշվում է անձի սեռական գեղձերի կողմից արտադրվող սեռական հորմոնների քանակական առավելությամբ և երկրորդային սեռական հատկանիշների առկայությամբ (հաճախ հորմոնային խանգարումները պատճառ են հանդիսանում անձի հորմոնային սեռի և անատոմիական սեռի տարբերության):
Passport Sex - Անձնագրային սեռը անձի իրավաբանորեն վավեր սեռն է և կարող է չհամընկնել ծննդյան սեռի հետ (օրինակ՝ հերմոֆրոդիտիզմի կամ տրանսեքսուալության դեպքում):
Psychological Sex - Հոգեբանական սեռը որոշվում է անձի՝ որևիցե սեռին պատկանելու ինքնազգացողությամբ և սեռական նույնականացմամբ: Հնարավոր են դեպքեր, երբ մարդու սեռական նույնականացումը չի համընկնում նրա կենսաբանական սեռի կամ սեռերից ոչ մեկի հետ: Այս մարդիկ կոչվում են անդրոգեններ:
Sexual Orientation - Սեռական կողմնորոշվածությունը հանդիսանում է մարդու սեռականության չորս բաղադրյալներից մեկը և բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ:
Heterosexual Orientation - Տարասեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ: Տարասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Homosexual Orientation - Նույնասեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ: Նույնասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Gay - Գեյն արական սեռի անձ է, որն ունի նույնասեռական կողմնորոշվածություն:
Lesbian - Լեսբուհին իգական սեռի անձ է, որն ունի նույնասեռական կողմնորոշվածություն:
Bisexual Orientation - Երկսեռական կողմնորոշվածությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի և՛ իր սեռի, և՛ հակառակ սեռի ներկայացուցիչները: Երկսեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:
Bisexual - Երկսեռականն արական կամ իգական սեռի անձ է, որն ունի երկսեռական կողմնորոշվածություն
Transgender - Փոխգենդերն այն անձն է, որի գենդերային ինքնությունն ու ինքնաարտահայտումը տարբերվում են նրա սեռի վրա հիմնված ավանդական գենդերային դերերից:
Transsexual - Փոխսեռականն այն անձն է, որն արդեն ունեցել է կամ պատրաստվում է ունենալ կենսաբանական սեռի փոփոխություն (հոգեախտորոշում, վիրաբուժություն, հորմոնային թերապիա):
Intersex - Միջսեռն այն անձն է , որի սեռական և վերարտադրողական օրգանները չեն համընկնում ավանդական արական և իգական հասկացողությունների հետ:
Queer - Քուիրն այն անձն է, որի սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային ինքնությունը չի համընկնում հայրիշխանական նորմատիվ համակարգի հետ և որը համակրում է սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային բազմազանություն:
Monosexuality - Միասեռականությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի միայն մեկ սեռի ներկայացուցիչը: Միասեռականը կարող է լինել տարասեռական կամ նույնասեռական կողմորոշվածության: Միասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում կամ միայն տղամարդու, կամ միայն կնոջ հետ կենակցելուց:
Polysexuality - Բազմաեռականությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի ցանկացած սեռի ներկայացուցիչը: Բազմասեռական կարող է լինել երկսեռականը:
Pansexuality - Համասեռականությունն անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումն է դեպի ցանկացած սեռի կամ մեկ գենդերի ներկայացուցիչը: Համասեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց` անկախ նրանց գենդերային ինքաարտահայտումից:
Asexuality - Անսեռականությունը անձի մոտ սեռական կողմնորոշվածության և սեռականության ցանկացած դրսևորումների բացակայությունն է:
Sexual Behavior - Սեռական վարքագիծն անձի սեռահարաբերությունների դրսևորումներն են, որոնք ևս կարող են լինել տարասեռական, նույնասեռական և երկսեռական, սակայն չեն բնորոշվում մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով:
MSM - ՏՍՏ այն տղամարդն է, ով ցուցաբերում է նույնասեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում տղամարդկանց հետ (Տղամարդկանց հետ Սեռահարաբերվող Տղամարդ):
MWSM - ՏԿՍՏ այն տղամարդն է, ով ցուցաբերում է երկսեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում տղամարդկանց և կանանց հետ (Տղամարդկանց և Կանանց հետ Սեռահարաբերվող Տղամարդ):
WSW - ԿՍԿ այն կինն է, ով ցուցաբերում է նույնասեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում կանանց հետ (Կանանց հետ Սեռահարաբերվող Կին):
WMSW - ԿՏՍԿ այն կինն է, ով ցուցաբերում է երկսեռական վարքագիծ և սեռական հարաբերություններ է ունենում կանանց և տղամարդկանց հետ (Կանանց և Տղամարդկանց հետ Սեռահարաբերվող Կին):
Gender - Գենդերն անձի ինքնությունն ու ինքնաարտահայտումն է այնպիսի հասարակական դերերով, որոնք պատմա – աշխարհագրական, էթնիկ, մշակութային և սոցիալական նորմերի վրա հիմնված ավանդորեն տարանջատվում են արականի և իգականի: Այս տարանջատման հիմքում ընկած են հասարակության կողմից ընդունված անձի կարծրատիպային դերակատարումները: Սակայն, լինում են դեպքեր, երբ անձի սոցիալական սեռը չի համընկնում ոչ արական, ոչ էլ իգական սեռական դասակարգումների հետ: Մարդկանց, որոնք իրենց դասում են թե՛ արական, թե՛ իգական սեռերին, անվանում են երկգենդերներ, իսկ նրանց, ովքեր իրենց չեն դասում ոչ արական, ոչ էլ իգական սոցիալական սեռին, անվանում են անգենդերներ:
Gender Identity - Գենդերային ինքնությունն անձի սոցիալական արտահայտումն է հասարակությունում, ինչը կարող է չհամընկնել նրա կենսաբանական սեռի հետ, սակայն հիմնված է արական և իգական երկակի հասկացողությունների վրա:
Gender Expression - Գենդերային ինքնաարտահայտումն անձի գենդերային ինքնությունն արտահայտվում է իր պահելաձևով, նախասիրություններով, վարքագծով, արտաքին այլ դրսևորումներով, որոնք տվյալ հասարակությունը վերագրում է որպես արական կամ իգական: