Ծրագրեր
1. “ ՄԻԱՎ / ՁԻԱՀ կանխարգելում ” կայունացում ԱՊՀ երկրներում սեռական փոքրամասնությունների շրջանում : Ծրագիրը հիմնադրվել է Նիդերլանդների Թագավորության Արտաքին Գործերի Նախարարության կողմից : Ծրագրի ոչ պաշտոնական անվանումն է Հայկական Ծիածաններ : Այն իր մեջ ներառում է 4 Ծիածաններ `
ԼԳԲՏ Առոջապահական Ծիածան
- Կանխել ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի տարածումը Հայաստանի ԼԳԲՏ համայնքում
- Ապահովել ՍՃՓՀ և ՄԻԱՎ պաշտպանման միջոցներ LGBT– ի հասարակության համար
ԼԳԲՏ Տեղեկատվական Ծիածան
- Օբեկտիվ կերպով տեղեկացնել հասարակությանը և , առհասարակ , բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը սեռի ինքնության և սեռական կողմնորոշման վերաբերյալ :
ԼԳԲՏ Սոցիալ - հոգեբանական Ծիածան
- Ամրապնդել □ Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության□ ՀԿ դերը ԼԳԲՏ համայքի սոցիալ - հոգեբանականական աջակցություն բնագավառում :
ԼԳԲՏ Իրավաբանական Ծիածան
- Հանդես գալ ԼԳԲՏ համայնքի իրավունքների և շահերի պաշտպանությամբ ` ազգային և միջազգային մակարդակներում :
2. ԼԳԲՏ մարդու իրավունքների բռնության փաստագրում “ Հայկական ԼԳԲՏ Մարդու Իրավունքների Քարոզարշավ” : Ծրագիրը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայի Գործակալության Եվրոպական տարածաշրջանի ԻԼԳԱ կողմից :
Հաշվի առնելով , որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքը պաշտպանված չէ ոչ օրենքով և ոչ էլ սոցիալապես , մենք կարևորենք համարում կատարել փաստագրումներ ԼԳԲՏ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ : Պետք է խոստովանել , որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքը բազմիցս դարձել է հասարակության հոմոֆոբիայի զոհ : Սակայն այդ դեպքերը այդպես ել մնացել են վրիպված , քանի որ կամ պարզապես չեն փաստագրվել կամ էլ մերժվել է ցուցմունքներ և վկայություն տալը :
Այսօր այս ծրագրով “ Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության” ՀԿ - ը հնարավորություն է ընձեռում ԼԳԲՏ համայնքին հանդես գալ իր իրավունքների պաշտպանման և տարաբնույթ ոտնահարումների դեպքերի կանխման համար :
ԼԳԲՏ հասարակության անունից ժամանակն է արդեն սկսելու և հասնելու հակախտրականության մասին օրենքի ընդունմանը Հայաստանում :
“ Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության” ՀԿ - ը առաջին ոչ կառավարական կազմակերպությունն է Հայաստանում , որն աշխատում է ԼԳԲՏ ոլորտում : Ծրագրի հիմնանպատակներն են `
Ունենալով վիճակագրական տվյալներ և փաստագրված դեպքեր , կազմակերպությունը կարող է ունենալ գործիքներ ` աջակցելու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին քաղաքացիական հավասարությունների նոր որակ և հավասար իրավունքներ ձեռք բերելու համար ,
- Միջնորդություններ կատարել տեղական և միջազգային ատյաններ ԼԳԲՏ , մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ,
- Պարզել ԼԳԲՏ հասարակության հիմախնդիրներն այս ոլորտում և ըստ արդյունքների նախաձեռնել նոր ռազմավարական գործունեություններ :
Այս ծրագիրը կնպաստի ԼԳԲՏ քաղաքացիական և մարդու իրավունքների ամրապնդմանը ՀՀ - ում , ի նպաստ հասարակության ամենախոցելի սեգմենտների միացմանը ` օրենսդրական գիտակցման բարձրացման ճանապարհով :
Փաստերը կստեծեն իրավական հիմքեր հակախտրականության մասին օրենքի մշակման և Հայաստանում դրա ընդունման համար : |