Make homepage | Add to favourites | Հայերեն | English  
 
WFCE
ԼԳԲՏ ՍՃՓՀ/ՄԻԱՎ/ՁԻԱՀ
Ծառայություններ Հրապարակումներ Վիճակագրություն
We believe in building a healthy civil community! We do our best to promote equal rights in Armenia!
COC

Գործունեություն

“ ՄԻԱՎ / ՁԻԱՀ կանխարգելում ” կայունացում ԱՊՀ երկրներում սեռական փոքրամասնությունների շրջանում ( ոչ պաշտոնական անվանումն է Հայկական Ծիածաններ ) ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործունեությունները :

1, ԼԳԲՏ Առողջապահական Ծիածան

 1.1. Անհատական և խմբային խորհրդատվություն սեռական առողջության մասին ,

1.2. Անհատական բժշկական խորհրդատվություն և անանուն հետազոտություն ,

1.3. ՍՃՓՀ պաշտպանման միջոցների ( պահպանակներ , լուբրիգել ) և տեղեկատվական - կրթական նյութերի բաժանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ( աութրիչ աշխատանք ) ,

1.4. Տարածել տեղեկատվություն ՄԻԱՎ - ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների , ինչպես նաև առողջ ապրելակերպի , պաշտպանման միջոցների և մեթոդների մասին ,

1.5. Թիրախային միջամտություններ ,

1.6. Առողջապահական քաղաքականություն ընդունման քարոզարծավ , որը կբավարարի նաև ԼԳԲՏ համայնքի կարիքները ,

1.7. Մասնագիտական աճ և զարգացում բժիշկ մասնագետների այն ցանցում , որոնք մատուցում են ծառայությունները ԼԳԲՏ համայնքին ,

1.8. Տեղեկատվական - կրթական միջոցառումներ , դասընթացներ , մասնագիտական վերապատրաստման վարժանքներ ,

1.9. “ Անվտանգ սեռական վարքագծի դերսևորում” տիպային միջոցառումների կազմակերպում ,

1.10. Տեղեկատվական - կրթական նյութերի հրապարակում պահպանակների և դրանց օգտագործման մասին ,

1.11. Ինտենետային կայքի ստեղծում ՍՃՓՀ – ների , հատկապես ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ :

2, ԼԳԲՏ Տեղեկատվական Ծիածան

2.1. Գրադարան ( գրքեր , տեսա - և լսաերիզներ , DVD- ներ , պարբերական մամուլ , բաժանորդագրություն ) ,

2.2. Կրթական միջոցառումներ ,

2.2.1. Դասընթաց հավասարը հավասարին մեթոդով կրթողների համար ,

2.2.2. Դասընթաց կամավորականների համար ,

2.2.3. Դասընթաց ՄԻԱՎ / ՁԻԱՀ կանխարգելման , աութրիչ աշխատանքների և խորհրդատվության վերաբերյալ ,

2.3. Համագործակցող և շահագրգիռ կողմերի ցանցի ստեղծում ,

2.4. “ Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության” ՀԿ - ն մասին տեղեկատվական նյութի տպագրում ,

2.5. Ինտերնետային կայքի ստեղծում

2.6 էլեկտրոնային փոստերի ցուցակագրում

3. ԼԳԲՏ Սոցիալ - հոգեբանական Ծիածան

3.1. Գործնական թեմատիկ հանդիպումներ ,

3.2. Անհատական հոգեբանական խորհրդատվություն ,

3.3. Հեռակա հոգեբանական խորհրդատվություն ,

3.4. Խմբային խորհրդատվություն ,

3.5. Կրթական միջոցառումներ , դասընթացներ , ինչպես նաև տեղեկատվական - կրթական նյութերի տպագրություն ,

3.6. Տեսաֆիլմերի խմբային քննարկման միջոցառումներ :

  • ԼԳԲՏ Իրավաբանական Ծիածան

4.1. ԼԳԲՏ և ՄԻԱՎ դրական ԼԳԲՏ մարդկանց իրավունքների ոտնահարումների և խախտումներ փաստագրում , իրավաբանական աջակցություն :

ԼԳԲՏ մարդու իրավունքների բռնության փաստագրում “ Հայկական ԼԳԲՏ Մարդու Իրավունքների Քարոզարշավ” ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործունեությունները :

Փաստագրել մարդու իրավունքների հետևյալ տեսակի ոտնահարումները և խախտումները `

  • Սեռական ոտնձգություններ և բռնաբարություն
  • Սեռական հարաբերություն ունենալու նպատակով հետապնդումներ , անհանգստություն
  • Անձնական ունեցվածքի ոչնչացում
  • Նյութական բռնություն
  • Բառային վիրավորանքներ
  • Ընտանեկան բռնություն
  • Ոստիկանության կամ այլ մարմինների կողմից ծեծ և բռնություն
  • Անհանգստություն ( առանց հարձակման ) ոտիկանության կամ այլ մարմինների կողմից
  • Խոչնդոտներ ոստիկանության կամ այլ մարմինների կոմից
  • Հասարակական ծառայությունների , աշխատանքի տրամդրման մերժում
Ցանկացած այլ մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր , օրինակ էթնիկ , կրոնական և այլ խտրականություն :

Copyright 2007 © WFCE contact@wfce.am info@wfce.am