ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի իրավիճակը աշխարհում
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը ( ՁԻԱՀ ) խլել է ավելի քան 25 միլիոն մարդկային կյանք ` սկսած այն պահից , երբ առաջին անգամ ` 1981 թ . հայտնաբերվեց պատմության մեջ գրանցված համաճարակներից ամենամահաբերներից մեկը : Չնայած վերջին շրջանում աշխարհի շատ տարածաշրջաններում հակառետրովիրուսային բուժման հասանելիության բարելավմանը ` ՁԻԱՀ - ի համաճարակը 2006 թ . 2,9 միլիոն (2,5 - 3,5 միլիոն ) կյանք է խլել . որոնցից 380 000 (290 000 - 500 000) երեխաներ են եղել :
Մարդու իմունային անբավարարության վիրուսով ( ՄԻԱՎ ) ապրող մարդկանց ընդհանուր թիվը հասել է ամենաբարձր մակարդակին : Ըստ հաշվարկային տվյալների ` այժմ 39,5 միլիոն (34,1 - 47,1 միլիոն ) ՄԻԱՎ - ով ապրող մարդ կա : 4,3 միլիոն (3,6 - 6,6 միլիոն ) մարդ վարակվել է 2006 թ .:
ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի համաճարակի գլոբալ նկարագիրը
ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ով ապրող մարդկանց թիվը
Ընդհանուր |
39,5 միլիոն (34,1 - 47,1 միլիոն ) |
Մեծահասակներ |
37,2 միլիոն (32,1 - 44,5 միլիոն ) |
15 տարեկանից փոքր երեխաներ
|
2,3 միլիոն (1,7 - 3,5 միլիոն ) |
2006 թ . ՄԻԱՎ - ով վարակված մարդկանց թիվը
Ընդհանուր |
4,3 միլիոն (3,6 - 6,6 միլիոն ) |
Մեծահասակներ |
3,8 միլիոն (3,2 - 5,7 միլիոն ) |
15 տարեկանից փոքր երեխաներ
|
530 000 (410 000 - 660 000) |
ՁԻԱՀ - ից մահացության դեպքերի թիվը 2006 թ .
Ընդհանուր |
2,9 միլիոն (2,5 - 3,5 միլիոն ) |
Մեծահասակներ |
2,6 միլիոն (2,2 - 3,0 միլիոն ) |
15 տարեկանից փոքր երեխաներ |
380 000 (290 000 - 500 000) |
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա
Արևելյան Եվրոպա , մասնավորապես ` Ռուսաստանի Դաշնություն . երկրներ , որտեղ շարունակվում է աշխարհում ամենաարագը աճել համաճարակի դեպքերի թիվը՝ ՄԻԱՎ - ով նոր վարակման դեպքերի թիվը կտրուկ աճում է : 2006 թ . այս տարածաշրջանում գրանցվել է 270 000 (170 000 - 820 000) վարակման դեպք , ինչի հետևանքը 1,7 միլիոն (1,2 - 2,6 միլիոն ) ՄԻԱՎ - ով ապրող մարդկանց թիվն է :
Ասիա
Ասիայում , ըստ հաշվարկային տվյալների , ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ով ապրող մարդկանց թիվն այժմ կազմում է 7,8 միլիոն (5,2 - 12 միլիոն ): 2006 թ . այս տարածաշրջանում համաճարակը խլել է 590 000 (390 000 - 850 000) մարդկային կյանք :
Սահարայից հարավ ընկած Աֆրիկա
2006 թ . ՁԻԱՀ - ից մահացել է 2,1 միլիոն (1,8 - 2,4 միլիոն ) աֆրիկացի : Ըստ հաշվարկային տվյալների ` 2006 թ . ընթացքում Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում 2,8 միլիոն (2,4 - 3,2 միլիոն ) ՄԻԱՎ - ով վարակման նոր դեպքերը նշանակում են , որ 24,7 միլիոն (21,8 - 27,7) աֆրիկացի այժմ ապրում է վարակով :
Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում այժմ ՄԻԱՎ - ով ապրող մարդկանց թիվն ընդհանուր առմամբ կազմում է 460 000 (270 000-760 000): Ըստ հաշվարկային տվյալների ` ՄԻԱՎ - ով վարակման նոր դեպքերի թիվը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կազմում է 68 000 (41 000 - 220 000): Համաճարակի աճը առավել շատ նկատվում է այն երկրներում , որոնք արդեն գտնվում են ծայրահեղ վիճակում ( օրինակ ` Ջիբութին , Սոմալին և Սուդանը ) :
Լատինական Ամերիկա
Լատինական Ամերիկայում ՄԻԱՎ - ով ապրող մարդկանց թիվն , ըստ հաշվարկային տվյալների , կազմում է 1,7 միլիոն (1,3 - 2,5 միլիոն ): 2006 թ . ՁԻԱՀ - ից մահացել է մոտավորապես 65 000 (51 000 - 84 000) մարդ , իսկ նոր վարակման դեպքերը կազմել են 140 000 (100 000 - 410 000) :
Կարիբյան երկրներ
Ըստ հաշվարկային տվյալների ` ՁԻԱՀ - ի համաճարակը 2006 թ . խլել է Կարիբյան երկրների 19 000 (14 000 - 25 000) բնակչի կյանք : Կարիբյան երկրներում ՄԻԱՎ - ով ապրող մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 250 000 (190 000 - 320 000), ներառյալ 27 000 (20 000 - 41 000) - ը , որոնք վարակվել են 2006 թ . : |