ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի իրավիճակը
Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից :
Ընդհանուր առմամբ , ՀՀ - ում ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
1988 - |
ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը . վարակման ուղին ` հետերոսեքսուալ ճանապարհ
|
1988 - |
ՁԻԱՀ - ի առաջին գրանցված դեպքը
|
1989 - |
մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ - ից
|
1990 - |
թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
|
1996 - |
կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
|
2000 - |
հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը |
2001 - |
երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ - ի առաջին գրանցված դեպքերը |
2001 - |
ՁԻԱՀ - ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
|
2002 - |
թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15 %
|
2005 - |
թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 9% :
|
1988 թ . մինչև 2007 թ . հունվարի 31- ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 433 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում :
2006 թ . ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 66 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում : 2007 թ . ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 4 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում : ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 329 մարդ (76,0%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 104 դեպք (24,0%): ՄԻԱՎ վարակի 9 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ :
ՄԻԱՎ - ով վարակվածների զգալի մեծամասնությունը (74,4%) 20-39 տարիքային խմբում է :
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (52,0%) և հետերոսեքսուալ ճանապարհը (40,4%): Սրանցից բացի , Հայաստանում արձանագրվել են մորից երեխային , արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր :
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների .
Թմրամիջոցների ներարկային օգտագործման
միջոցով |
52,0 % |
Հետերոսեքսուալ փոխանցման ուղի
|
40,4 % |
Մորից երեխային
|
1,8 % |
Արյան միջոցով
|
1,4 % |
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի
|
0,5 % |
Անհայտ
|
3,9 % |
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 154- ի մոտ ( կին ` 28, երեխա ` 5) ախտորոշվել է ՁԻԱՀ , ըստ որում , 46- ը ` 2006 թ . ընթացքում , 3- ը՝ 2007 թ . ընթացքում : Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ով հիվանդների մահվան 102 դեպք : Մահացածների թվում կան 18 կին և 3 երեխա :
Ստորև նշված աղյուսակը ցույց է տալիս դինամիկան՝ ըստ տարիների , ՄԻԱՎ վարակի և գրանցված ՁԻԱՀ - ի ու մահվան դեպքերի
Տարի |
ՄԻԱՎ վարակ |
ՁԻԱՀ |
Մահացածներ |
Ընդ . |
Ար . |
Իգ . |
Ընդ . |
Ար . |
Իգ . |
Ընդ . |
Ար . |
Իգ . |
<1995 |
3 |
3 |
- |
3 |
3 |
- |
2 |
2 |
- |
1996 |
27 |
19 |
8 |
7 |
7 |
- |
3 |
3 |
- |
1997 |
37 |
30 |
7 |
2 |
2 |
- |
1 |
1 |
- |
1998 |
9 |
5 |
4 |
2 |
1 |
1 |
3 |
3 |
- |
1999 |
35 |
26 |
9 |
8 |
6 |
2 |
1 |
1 |
- |
2000 |
29 |
23 |
6 |
3 |
2 |
1 |
5 |
4 |
1 |
2001 |
29 |
26 |
3 |
4 |
4 |
- |
4 |
3 |
1 |
2002 |
41 |
33 |
8 |
1 |
1 |
- |
9 |
8 |
1 |
2003 |
29 |
23 |
6 |
13 |
12 |
1 |
6 |
5 |
1 |
2004 |
49 |
36 |
13 |
21 |
17 |
4 |
20 |
17 |
3 |
2005 |
75 |
60 |
15 |
41 |
32 |
9 |
23 |
18 |
5 |
2006 |
66 |
42 |
24 |
46 |
37 |
9 |
22 |
16 |
6 |
01.2007 |
4 |
3 |
1 |
3 |
2 |
1 |
3 |
3 |
0 |
Ընդամենը |
433 |
329 |
104 |
154 |
126 |
28 |
102 |
84 |
18 |
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ , ընդ որում՝ նրանց մի մասը ժամանակավոր բնակվել և , հավանաբար , ՄԻԱՎ - ով վարակվել է ՌԴ - ում ( Մոսկվա , Սանկտ Պետերբուրգ , Իրկուտսկ , Ռոստով , Սուրգուտ և այլուր ) ու Ուկրաինայում ( Օդեսա , Կիև , Մարեուպոլ և այլուր ): Բացի այդ , բոլոր ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (69,0%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է , իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,9%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 216 դեպք , որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի գրեթե կեսը : ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է ՝ 9,0% :
ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի իրավիճակի գնահատումը վկայում է , որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ - ով ապրող մարդ : www .armaids .am |