Տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարկանց վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ Հայաստանում
Կ . գ . թ Կարեն Բադալյան
ՄԻԱՎ / ՁԻԱՀ – ի տարածմանը և հիվանդների թվաքանակի աճմանը զուգընթաց հասարակության մեջ ծագում են նոր հիմնախնդիրներ նման հիվանդների հետ փոխհարաբերություններում : Այս տեսանկյունից յուրահատուկ կարևորություն ունի ՏՍՏ – ների և ՄԻԱՎ վարակակիրների ( այդ թվում ՏՍՏ ՄԻԱՎ վարակակիրների ) սոցիալ - հոգեբանական փոխհարաբերությունների ուսումնասիրությունը : Նման ուսումնասիրությունների ակտուալությունը պայմանավորված է այն բանով , որ հասարակությունը թույլ է տեղեկացված ՄԻԱՎ - ի փոխանցման ուղիների , ինչպես նաև վարակից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ : Իսկ դա իր հերթին բերում է նրան , որ ՄԻԱՎ վարակակիրները դառնում են մերժված ոչ միայն լայն հասարակության , այլ նաև բարձր ռիսկային խումբ հանդիսացող ՏՍՏ _ ների կողմից :
Կատարվել է հայ ՏՍՏ – ների ՄԻԱՎ – ի փոխանցման ուղիների , վարակից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ գիտելիքների գնահատում և ՏՍՏ – ների և ՄԻԱՎ վարակակաիրների սոցիալ - հոգեբանական փոխհարաբերությունների ուսումնասիրություն : Սույն աշխատության նպատակն է եղել հարցման միջոցով պարզաբանել հասարակության վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակաիրների հանդեպ : Ինչպես նաև փորձ է արվել պարզաբանել տեղեկատվության մակարդակի ազդեցությունը ՏՍՏ – ների և ՄԻԱՎ վարակակիրների փոխհարաբերության գործընթացում :
Անցկացվել է հայ ՏՍՏ – ների անանուն հարցում նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով : Հարցմանը մասնակցել են 70 ՏՍՏ – ներ : Մասնակիցների տարիքը տատանվել է 18 – ից 62 տարեկան սահմաններում : Հարցաթերթիկների I բաժինը ընդգրկել է հարցեր ՄԻԱՎ – ի փոխանցման ուղիների վերաբերյալ , II բաժինը վարակակիրների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ :
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է , որ հարցման մասնակիցների 56% կազմել են 18 – 30 տարեկան ՏՍՏ – ները , 34% - ը 30 – 45 տարեկան և 10%- ը 45 – 62 տարեկան ՏՍՏ - ները : Ըստ այդմ , մասնակիցները բաժանվել են երեք խմբերի ` I (18 – 30 տարեկան ), II (30 – 45 տարեկան ) և III (45 – 62 տարեկան ) :
ՄԻԱՎ փոխանցման ուղիների վերաբերյալ պատասխանները ունեցել են հետևյալ պատկերը `
- չպաշտպանված սեռական հարաբերության միջոցով ` I խումբ ` 56%, II խումբ ` 92% և III խումբ ` 100%:
- ինեկցիոն նարկոտիկների օգտագործման դեպքում ` I խումբ ` 82%, II խումբ ` 83% և III խումբ ` 85% :
- արյան փոխներարկման դեպքում ` I խումբ ` 44%, II խումբ ` 75% և III խումբ ` 100% :
- հղի մորից երեխային ` I խումբ ` 33%, II խումբ ` 67% և III խումբ ` 85% :
- ՄԻԱՎ վարակակիրների հետ շփման , օրինակ բարևելիս ձեռքի սեղմման դեպքում ` I խումբ ` 51%, II խումբ ` 33% և III խումբ ` 14% :
Հարցաթերթիկների II բաժնի պատասխանների արդյունքների ամփոփումից ստացվել են հետևյալ տվյալները : I խմբի ` 26%, II խմբի ` 33% և III խմբի ` 57% նշել են , , որ կսահմանափակեին իրենց փոխհարաբերությունները ՄԻԱՎ վարակակիր անձի հետ : Համապատասխանաբար 51%, 29% և 14%- ը նշել են , որ լրիվ կդադարեցնեին իրենց փոխհարաբերությունները ՄԻԱՎ վարակակիր անձի հետ , իսկ 21%, 25% և 0%- ը նշել են , որ ոչ միայն լրիվ կդադարացնեին իրենց հարաբերությունները ՄԻԱՎ վարակակիրի հետ , այլ նաև ակտիվորեն կխոչընդոտեին իրենց հարազատների , բարեկամների և ծանոթների ցանկացած տեսակի հարաբերություններին ՄԻԱՎ վարակակիր անձի հետ : Եվ միայն հարցման մասնակիցների համապատսախանաբար 3%, 13% և 29% է նշել , որ կշարունակերին իրենց հարաբերությունները ՄԻԱՎ վարակակիրի հետ :
ՀՀ քաղաքացիներ հանդիսացող երիտասարդ ՏՍՏ – ները ունեն թույլ իրազեկություն ՄԻԱՎ – ի փոխանցման և վարակից պաշտպանման ուղինների վերաբերյալ : Այստեղից էլ բխում է նրանց անհանդուրժողական վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ : Հակասական պատկեր է դիտարկվել մեծահասակ հայ ՏՍՏ - ների մոտ , որոնք թեև բավականաչափ իրազեկված են այս բնագավառի վերաբերյալ , սակայն շարունակում են ցուցաբերել համեմետաբար բարձր անհանդուրժողական վերաբերմունք ՄԻԱՎ վարակակաիրների նկատմամբ :
Հատկանշական է , որ անկախ տարիքից և տեղեկացվածության մակարդակից , հարցման բոլոր մասնակիցները նշել են , որ կդադարեցնեին իրենց սեռական հարաբերությունները ( անգամ պաշտպանված սեռական հարաբերությունները ) իրենց ՏՍՏ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերների հետ : Ակնհայտ է դառնում , որ հայ հասարակությունում ոչ բավարար ուշադրություն է դարձվում տոլերանտ վերավերմունքի ձևավորմանը : Իսկ ՄԻԱՎ վարակակիրների թվաքանակի աճմանը զուգընթաց դիտարկվում է նրանց իրավունքների և ազատության ոտնահարման , հասարակության կողմից նրանց մեկուսացման դեպքերի աճման տենդենց , ինչը պահանջում է խնդրի անհապաղ լուծում : |