Make homepage | Add to favourites | Հայերեն | English  
 
WFCE
ԼԳԲՏ ՍՃՓՀ/ՄԻԱՎ/ՁԻԱՀ
Ծառայություններ Հրապարակումներ Վիճակագրություն
We believe in building a healthy civil community! We do our best to promote equal rights in Armenia!
COC

ՖԻԼՄԵՐ

Փոխիր իմ կյանքը

Հետաքրքրությամբ դիտվող ֆիլմ արաբ տրանսսեքսուալ Սեմմիի և գործազուրկ դերասանաուհու` Նինայի (Ֆաննի Արդան) մասին է: Նրանք ապրում են Փարիզում։ Ֆրանսիացիների համար նրանք օտար են։ Նինան, ուշագնաց լինելով փողոցում, գտում է իր ընկերոջը՝ Սեմմիի կերպարանքով։ Սեմմին ընկնում է ծանր կացության մեջ, երբ հաճախորդը առաջարկում է նրան սեռական հարաբերություններ շան հետ։

 

 


Սատանան կրում է Պրադա

Նոմինացված էր Օսկար 2007 լավագույն դերասանուհի անվանակարգում։ Ֆիլմը ժամանակակից ամսագրերի գաղտնի խմբագրական կյանքի մասին է։ Քննադատները այդ ֆիլմի մեջ տեսնում են գեյերի կողմից սիրված Սեքս մեծ քաղաքում ֆիլմի սյուժետային պարունակությունը։

 

 

 


Խլացուցիչով ատրճանակ

Ամերիկյան հոգեբուժարանից փախչում են 2 հիվանդ. մեկ մանյակ, որը հաստատ համոզված է, որ ինքը գաղտնի հետախույզ է (Սերգեյ Յուրսկիյ) և մի տրանսսեքսուալ (Վլադիմիր Վինակուր)։ Շատ շուտով նրանք կցանկանան վերադառնալ հարազատ հոգեբուժարան, բայց արդեն ուշ կլինի, որովհետև մի երրորդ հոգեկան նրանց ուղարկել է Ռուսաստան գաղտնի առաջադրանքով, այն էլ օդապարիկի վրա։ Հետաքրքիր կատակերգություն ռեժիսորՎալենտին Խովենկոյից։

 

 


Տանգոն երեքով

Հետաքրքիր կատակերգություն Հոլիվուդի աստղերի ներկայությամբ։ Երկու ճարտարապետ պայքարում են իրենց առաջին նախագծի հաստատման համար։ Նրանց մրցակիցները, փոխանակ իրենցը ներկայացնեն, հայտարարում են որ այդ երկու ճաւտարապետները համասեռամոլ են։ Իրականում նրանցից մեկը գեյ է։ Ծրագիրը հովանավորող մագնատը մեծ սիրով ընդունում է նրանց միայն այն պատճառով, որ նրանք ,ապահովե են խնամք իր սիրուհու համար։ Բացի այդ գեյերի իրավունքների պաշտպանները հայտարարում են նրանց տարվա լավագույն զույգ։

 


Արևածագ Լիբանանի վրա

Ֆարիդ Նաժնը Արևածագ Լիբանանի վրա պարային ծրագրում է։ Տղամարդու պորտապար։ Արևելքը դա Շախեիրիզադեյի հեքիաթներն են, արևելքը՝ դա գեղեցիկ և հանելուկային տղամարդիկ են. Բոլոր նրանց, ովքեր գնահատում են պորտապարը ֆարիդ Նաժնը ներկայացնում է իր ծրագիրը։

 

 

 


Պատկերացրու մեզ միասին

Հարսանեկան արարողության ժամանակ նորապսակ Ռեյչլը հայացքով գրավում է մի գեղեցիկ անծանոթուհու։ Նա լեսբուհի է... Աղջիկները մտերմանում են, և Ռեյչլը հասկանում է, որ նա առաջին հայացքից սիրահարվել է, վերջինիցս էլ հրաժարվելն անհնարին է։

 

 

 


Երկերեսանիություն

Հայրը սիրում է տղային, որը աղջիկ է դարձել, տղան բավարարում է իր երկվորյակ եղբորը։ Մինչ այդ բավականին բարեպաշտ կյանքով ապրող լուսանկարիչ Մատիասը (Բենուա Մաժիմել) իրեն համարում էր ծնողազուրկ... Իսկ հանկարծ պարզվում է, որ իր մայրը մահացել է միայն վերջերս... Այդ ժամանակ էլ հայտնվում է իր երկվորյակ եղբայրը՝ Ռոման։ Մատիասը փորձում է վերականգնել կորցրած տարիները և նորմալ հարաբերություններ հաստատել եղբոր և նրա կնոջ հետ, բայց նրանց միասին տեսնելը ուղղակի անհնարին է.....

 

 


Էյմին և Յագուարը

1943 թվական. մինչ Ֆելինսի հետ ծանոթանալը Լիլին բարեպաշտ տնային տնտեսուհի էր: Բայց այդ` իր կյանքը ամբողջությամբ փոխած հանդիպումը դարձավ նրա կյանքում նոր փորձ և երջանկության բոց` չնայած ոստիկանության անընդմեջ հարձակումներին: Լիլին բաժանվում է ամուսնուց և թույլ է տալիս Ֆելիսին իր մոտ տեղափոխվել` հասկանալով, թե որքան վտնգավոր է դա. չէ որ Ֆելիսը հրեա կին է` ընդհատակյա կազմակերպության անդամ:

Copyright 2007 © WFCE contact@wfce.am info@wfce.am